Հանրագիտարան

Դեմոկրատիայի միջազգային օր

Սեպտեմբերի 15-ին նշվում է Դեմոկրատիայի միջազգային օրը: Ամսաթիվը պայմանավորված է 2008 թվականին կայացած դեմոկրատիայի մասին կոնֆերանսի 20-րդ տարով:
Իրականում դեմոկրատիայի ձգտումը բնորոշ է աշխարհի բոլոր մարդկանց: Դեմոկրատիան միաժամանակ և՛ նպատակ է, և՛ հնարավորություն մարդկության զարգացման ապահովման համար:
Դեմոկրատիա բառը հին հունական բառերից է կազմված, որոնցից մեկը նշանակում է «ժողովուրդ», մյուսը`  «իշխանություն»: Բառացիորեն թարգմանվում է որպես «ժողովրդի իշխանություն»:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: