Առողջապահություն

Հիվանդագին ալարկոտություն

Հիվանդագին ալարկոտությունը վիճակ է, որն ուղեկցվում է մոտիվացիոն անբավարարությամբ, հիպոխոնդրիայով և ալարկոտությանն առնչվող անհանգստությամբ:
Հիվանդագին ալարկոտութունը քրոնիկական խանգարում է, որն աստիճանաբար է ձևավորվում: Հիվանդագին ալարկոտության հիմքը հասարակ ալարկոտությունն է, որն առաջանում  է ցածր տոնուսի, զարգացած ինքնախաբեության, թույլ արտահայտված կոգնիտիվ հետաքրքրությունների, անկազմակերպ լինելու և կարիքները վիրտուալ (երազանքի) ձևով բավարարելու հետևանքով:
 
Հիվանդագին ալարկոտն աշխատանքին խիստ բացասաբար է վերաբերում, ընդ որում`   վերջինս տարբեր նրբերանգներ ունի: Ինչ-որ մեկն ատում  է աշխատանքը՝պնդելով, որ իբրև թե աշխատելն իրեն անհարիր է, և աշխատում են միայն ցածր դասի մարդիկ կամ պարզապես անհաջողակները:
 
Որոշ կանանց մոտ հիվանդագին ալարկոտությունն առաջանում է ըստ այն համոզմունքի, որ միայն տղամարդիկ պետք է աշխատեն: Ոմանց մոտ այս վիճակը պայմանավորված է խառնվածքի ընդգծված մեզանտրոպիկ հատկություններով, ինչն անհնար է դարձնում գործընկերների հետ ամեն տիպի աշխատանքային հարաբերությունների հաստատումը:
 
Հիվանդագին ալարկոտությանը կարող են ուղեկցել մի շարք նյարդաբանական խանգարումներ՝ ապաթիա, ասթենիկ նևրոզներ, դիսմորֆոֆոբիա և այլն: Երեխաների մոտ հիվանդագին ալարկոտության զարգացումը կանխելու համար շատ կարևոր է կյանքի ակտիվ դիրքորոշման ձևավորումը, առաջխաղացման մոտիվացիան:
 
Կյանքում մոտիվացիոն կողմնորոշման, սեփական խնդիրները լուծելու ցանկության բացակայությունն այն նշաններն են, որոնք պետք է անհանգստացնեն ծնողներին: Հիվանդագին ալարկոտությունից ազատվելու ամենաարդյունավետ և հուսալի միջոցը կյանքի ակտիվ դիրքորոշմամբ ընկեր-խորհրդատուի առկայությունն է, որը խոսքով ու գործով ալարկոտին ակտիվ կյանք կվերադարձնի:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում:
Տեղեկատվությունը տրամադրել է Doctors.am ընկերությունը: