Առողջապահություն

Հիվանդ երեխայի կերակրումը

Հիվանդության ընթացքում երեխայի հեղուկի պահանմունքն ավելանում է, այդ պատճառով նրան պետք է ավելի շատ հեղուկներ տալ, խրախուսել, որ ավելի շատ խմի, և շարունակել կրծքով հաճախակի կերակրել:Հիվանդանդության դեպքում երեխայի մոտ այլ սնունդ ուտելու ախորժակը փակվում, իսկ կրծքով կերակրվելու ցանկությունը մեծանում է:

Կրծքի կաթը կարող է դառնալ երեխայի սննդի և հեղուկի հիմնական աղբյուրը: Իհարկե, ցանկալի է, որ երեխան նաև հավելյալ սնունդ ուտի՝ առաջարկելով նրա սիրելի սննդատեսակները:Ընդ որում, դրանք պետք է լինեն ախորժաբեր, փափուկ և դյուրամարս: Երեխային պետք է կերա  կրել ավելի հաճախակի՝ յուրաքանչյուր 2-3 ժամը 1 անգամ,բայց փոքր չափաբաժիններով:

Փորլուծությամբ հիվանդ երեխայի կերակրումը
 

Եթե երեխան  մայրական կաթով է  սնվում, հարկավոր է նրան որքան հնարավոր է հաճախ կուրծք տալ, և որքան հնարավոր է՝ երկար:

Եթե երեխան  այլ տեսակի կաթով է  կերակրվում, ապա հարկավոր է՝

- փոխարինել դրանք հաճախակի կրծքով կերակրումներով,

-կամ փոխարինել դրանք ֆերմենտներով հարուստ կաթնամթերքով, օրինակ՝ նարինեով, կեֆիրով, մածունով,

-կամ փոխարինել կաթի կեսը սննդարար նյութերով հարուստ կիսակոշտ սնունդով, օրինակ՝ բանջարեղենի խյուսով (կարտոֆիլ, գազար, դդում), բրնձի շիլայով:

Ինչ վերաբերում է այլ տեսակի սննդին, ապա պետք է հետևել երեխայի տարիքին համապատասխան խորհուրդներին և  ուղեցույցներին: Երեխան կարիք ունի լրացուցիչ հեղուկների՝ ջրազրկումը կանխելու նպատակով:

Ապաքինման շրջանում, երբ երեխայի ախորժակը բարելավվում է, պետք է նրան կերակրել սովորականից ավելի հաճախ (առնվազն օրական մեկ լրացուցիչ կերակրում) կամ ավելացնել  երեխային տրվող սննդի քանակը՝  քաշի կորուստը   լրա:ցնելու համար:
 
Մանկաբուժություն դասագիրք

"Ուսումնական ձեռնարկ ընդհանուր բժշկության ֆակուլտետի ուսանողների համար"`   պրոֆեսոր Ա.Ս. Բաբլոյանի,   դոցենտ Ն.Գ. Բաղդասարյանի խմբագրությամբ, տեքստի հեղինակ Ս.Ա. Հարությունյան
 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում:
Տեղեկատվությունը տրամադրել է Doctors.am ընկերությունը: