Հանրագիտարան

Պիցցայի փառատոն (Իտալիա)

Ամեն տարի`   սեպտեմբերի 12-ին, Իտալիայի Նեապոլ քաղաքում տեղի է ունենում պիցցայի փառատոն`   «Pizzafest», որը պիցցայի գլխավոր փառատոնն է աշխարհում և իտալական ամենացայտուն տոներից մեկը:
Փառատոնը տևում է 11 օր: Այս օրերին Նեապոլը լցվում է ռեհանի, մոցառելա պանրի և թարմ թխված պիցցայի բույրով:
 
Աշխարհի բոլոր ծայրերից բազմաթիվ զբոսաշրջիկներ են ժամանում Նեապոլ փառատոնին մասնակցելու նպատակով:
 
Պիցցան ամբողջ աշխարհում համարվում է Իտալիայի խորհրդանիշը, հենց Իտալիայում`   Նեապոլի խորհրդանիշը:
 
Նեապոլը պաշտոնապես համարվում է պիցցայի հայրենիքը: Իրենք`   նեապոլցիները, ամեն տարի նշում են իրենց քաղաքի համեղ խորհրդանիշի տոնը:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: