Առողջապահություն

Էմոցիաները պետք է արտահայտել

Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ էմոցիաները թղթին հանձնելը նպաստում է հոգեբանական խնդիրների և ֆիզիկական վնասվածքների արագ բուժմանը: Այս հետազոտությունն ապացուցում է, որ էմոցիաների արտահայտումը բարելավում է մարդու առողջությունը:
Հետազոտությանը մասնակցել է 50 մարդ: Նրանք բաժանվել են 2 խմբի: Մի խմբի անդամները 3 օրվա ընթացքում օրական 20 րոպե գրում էին վնասող իրադարձության և իրենց էմոցիաների  մասին:
 
Մասնակիցներին խորհուրդ էր տրվում առավելագույն չափով անկեղծ լինել: Նրանց առաջարկում էին նաև արտահայտել այնպիսի մտքեր, որոնք առաջ երբեք չէին բարձրաձայնել:
 
Երկրորդ խմբում նույնպես գրի էին առնում մտքերը, սակայն առանց զգացումների, ցանկությունների արտահայտման:
 
Երկու շաբաթ անց մասնակիցները ենթարկվել են բիոպսիայի, ինչը նրանց մաշկի վրա վերքեր է թողել: Գիտնականները հետագայում ամեն օր նկարել են վերքերի լավացման գործընթացը:
 
11 օրից էմոցիաները գրի առնող մասնակիցների 76%-ի վերքերը լավանցել էին: Մյուս խմբում լավացել էին մասնակիցների միայն 42%-ի վերքերը:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում:
Տեղեկատվությունը տրամադրել է Doctors.am ընկերությունը: