Առողջապահություն

Արոմատիկ փայտիկների ու խնկի վնասակարությունը

Արոմատիկ փայտիկների օգտագործումը, անուշահոտությունների այրումն ու խունկ ծխեցնելն ունեն նույն ազդեցությունը, ինչ պասիվ ծխելը: Հյուսիսային Կարոլինայի համալսարանի գիտնականներն ուսումնասիրել են անուշահոտությունների ազդեցությունը մարդու թոքերի վրա:
Հետազոտության ընթացքում գիտնականները երեք ժամ շարունակ հետևել են օդի վիճակին անուշահոտությունների երկու տեսակի այրման դեպքում: Գիտնականները հաշվի են առել ածխածնի օքսիդի, ծծմբի երկօքսիդի, ազոտի օքսիդների և ֆորմալդեհիդի կոնցենտրացիաների գործոնը:
 
Թոքային հյուսվածքը նրանք տեղադրել են հատուկ խցի մեջ, որտեղ առկա էր այրվող անուշահոտությունների ծուխը: Թոքային հյուսվածքը ենթարկվել է ծխի ազդեցությանը 24 ժամվա ընթացքում: Պարզվել է, որ թոքային հյուսվածքը եթարկվել է բորբոքային փոփոխությունների:
 
Թոքերում նույնատիպ փոփոխություններ առաջանում են պասսիվ ծխելու հետևանքով: Նախկինում կատարված հետազոտությունները ցույց էին տվել, որ արոմատիկ փայտիկները, խունկն ու անուշահոտությունները մեծացնում են բրոնխյալ ասթմայի, գլխացավերի, սրտանոթային հիվանդությունների, մաշկի, քթի, բերանի, կոկորդի լորձաթաղանթի գրգռվածության առաջացման վտանգը:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում:
Տեղեկատվությունը տրամադրել է Doctors.am ընկերությունը: