Առողջապահություն

Ընտանեկան խորհրդատվություն

Ընտանեկան հոգեբանական խորհրդատվությունն ապահովում է ընտանեկան հարաբերությունների շտկում և ներդաշնակություն`   անհատական և խմբային խորհրդատվության միջոցով:

Ընտանեկան խորհրդատվությունն  ունի մի շարք առանձնահատկություններ. նախ և առաջ դա ուղղված է այն մարդկանց, ովքեր չունեն հոգեբանական խանգարումներ: Խորհրդատվության ժամանակ մասնագետն օգնում է անհատին՝  հասկանալու տեղի ունեցածը և լուծելու իր խնդիրները:

Ընտանեկան խորհրդատվության առանձնահատկությունները հետևյալն են.

-ընտանեկան խորհրդատուները խնդիրը տեսնում են  կոնկրետ անձի մեջ, այլ ոչ միջանձնային հարաբերություններում,
-այստեղ մասնագետից  ավելի մեծ ակտիվություն և վերահսկողություն է պահանջվում, քան այլ դեպքերում,
-ընտանեկան խորհրդատվության ընթացքում մասնագետը կարող է միաժամանակ տարբեր մոտեցումներ օգտագործել, ըստ այդմ, խորհրդատուից մեծ ճկունություն է պահանջվում,
-ընտանեկան խորհրդատվության կենտրոնում պետք է լինեն տարբեր կազմակերպչական  կառույցներ՝ զարգացնելու համար այն գործընթացները, որոնք ընտանեկան համակարգի  մաս են կազմում:

Ընտանիքում տեղի ունեցող  իրադարձությունները ենթարկվում են շրջանաձև պատճառականության:
Յուրաքանչյուր խորհրդատվության ժամանակ  խորհրդատուն ստուգում է իր վարկածը՝ կապված ընտանեկան դիսֆունկցիայի  ծագման վերաբերյալ:

Չեզոքությունը խորհրդատուի ներքին դիրքորոշման բնութագիրն է: Խորհրդատուն պարտավոր է զերծ մնալ դատապարտելուց և քննադատելուց: Նա պետք է կարողանա ռապորտ ստեղծել, հաստատել ընտանիքի վերաբերյալ տեղեկատվությունը և լուծումներ տալ:

Հոգեբանը, ծանոթանալով ընտանիքի շփման գործին ու արժեհամակարգին, պետք է կարողանա դառնալ ընտանիքի անդամ և ունենալ որոշակի առաջատար դեր`   անհրաժեշտության դեպքում փոփոխություններ մտցնելով ընտանիքում:

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում:
Տեղեկատվությունը տրամադրել է Doctors.am ընկերությունը: