Հանրագիտարան

Դիլիջան քաղաքի օր

Սեպտեմբերի 6-ին նշվում է Հայաստանի առողջարանային քաղաքի`   Դիլիջանի օրը: 1958թ.-ին Դիլիջանն ստացել է հանրապետական ենթակայության քաղաքի կարգավիճակ, իսկ 1996թ.-ից որպես վարչական միավոր մտնել է Տավուշի մարզի մեջ։ Դիլիջանի տարածքում կան հանքային աղբյուրներ, որոնցից երկուսից կատարվում է շշալցում։
Քաղաքի բնապատկերին առանձին հմայք է հաղորդում Աղստև գետն իր վտակներով։ Սովորաբար Դիլիջանը համեմատում են շվեյցարական հանրահռչակ Դավոսի և վրացական Աբաստումանի հետ։ Հայաստանում առաջին առողջարանը հիմնադրվել է հենց Դիլիջանում (1921թ.)։
 
Ներկայումս քաղաքում գործում են շուրջ 3 տասնյակ առողջարաններ և հանգստյան տներ, 5 դպրոց, 3 միջին մասնագիտական ուսումնական հաստատություն և բարձրագույն ուսումնական հաստատությունների 2 մասնաճյուղ։
 
Քաղաքն ունի 3 թանգարան, գրադարանային համակարգ, գեղարվեստի և երաժշտական դպրոցներ: Իրականացվում է քաղաքը տարածաշրջանային ֆինանսական կենտրոն դարձնելու կառավարության ծրագիրը:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: