Հանրագիտարան

Անկախության օր (Բրազիլիա)

Սեպտեմբերի 7-ին Բրազիլիայում նշվում է Անկախության օրը: Տոնը նշվում է սեպտեմբերի 7-ին, քանի որ 1822թ. այդ օրը Բրազիլիան անկախացավ Պորտուգալիայից:
Ժամանակակից Բրազիլիան Պորտուգալիայի տիրույթ հայտարարվեց 1500թ.։ 1808թ. Նապոլեոն Բոնապարտի բանակի`   Պորտուգալիան օկուպացնելու հետևանքով Մարիա 1-ին թագուհին որդու՝ Ռեգենտ Ժուանի հետ փախավ Ռիո դե Ժանեյրո: 1815թ. ստեղծվեց Պորտուգալիայի, Բրազիլիայի և Ալգարվիի Միացյալ Թագավորությունը։ Բրազիլիան դադարեց գաղութ լինելուց:
 
1822թ.-ի սեպտեմբերի 7-ին Ժուան 1-ին թագավորի որդին՝ Պեդրու 1-ինը, Իպիրանգա գետի ափին ցուցադրաբար պոկեց իր համազգեստից պորտուգալական տարբերանշանները, մերկացրեց սուրն ու բացականչեց. «Արյունովս, պատվովս և Աստծով եմ երդվում`   ես կազատագրեմ Բրազիլիան»: Հենց նույն օրն էլ հռչակվեց Բրազիլիայի անկախությունը։
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: