Առողջապահություն

Երեխայի խոսքի զարգացումը

Երեխաներն առաջին բառերը հիմնականում սկսում են արտաբերել կյանքի 9-18-րդ ամիսների ընթացքում: Ըստ այդմ`   2-3տ. երեխաները բավականին մեծ բառապաշար են ունենում: Երեխայի խոսքի զարգացման վրա ազդում են մի շարք գործոններ:
Երեխաները խոսել են սովորում մեծահասակներին ընդօրինակելու միջոցով. որքան շատ հնչյուններ են արտասանվում երեխայի ներկայությամբ, այնքան ավելի արագ են նրանք խոսել սովորում: Մեզանից պահանջվում է երեխաների հետ խոսել դանդաղ, հանգիստ, սիրալիր և անընդհատ կրկնել բառերը:
 
Երեխայի կյանքի 9-րդ ամսից սկսած, երբ նա առարկաներին է նայում կամ ցույց տալիս դրանք, պետք է ավելի հաճախ հնչեցնել դրանց անունները: Երբ փոքրիկը փորձում է արտաբերել տվյալ առարկայի անունը, պետք է քաջալերել նրան`   ժպտալով ու գրկելով:
 
Դա կոգեշնչի ու կհուշի փոքրիկին, որ ավելի լավ է առարկայի անունը տալ, քան մատնացույց անել այն: Ընդ որում`   պետք է հիշել, որ փոքրիկն ընդօրինակում է մեր խոսքը, ուստի չպետք է բառերն օգտագործել մանկական հնչողությամբ:
 
Անհրաժեշտ է նաև ուղղել փոքրիկի արտասանած յուրաքանչյուր սխալ բառը զգուշորեն, որպեսզի նա չկորցնի մեծահասակների հետ խոսելու ցանկությունը: Կարելի է բարձրաձայն կրկնել նրա ասածը՝ բառերը հստակ արտասանելով: Այդպիսով երեխան կընկալի արտասանության ճիշտ ձևը:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում:
Տեղեկատվությունը տրամադրել է Doctors.am ընկերությունը: