Առողջապահություն

Բուսակերության վտանգը

Բուսակերները վտանգում են իրենց առողջությունը. վիտամին B12-ի մակարդակին չհետևելու դեպքում Ալցhեյմերի և թուլամտության այլ տեսակի հիվանդություններ ձեռք բերելու հավանականությունը բավականին մեծ է: Ձուկը, կակղամորթը, միսը, ձուն, կաթը և կաթնային մթերքները վիտամին B12-ի լավագույն աղբյուրներն են:
Ըստ Գուրգաոնեյի Մարտեմիս առողջության իստիտուտի նյարդաբան Պրավեն Գուպտայի`   B12 վիտամինի պակասը կարող է հանգեցնել ուղեղի աշխատունակության նվազման, ինչպես նաև հիշողության վատացման, ինչը լրջորեն ազդում է մարդու կենսակերպի վրա:
 
Բուսակերությանը հետևող մարդկանցից  շատերը ծայրահեղության են հասնում՝ հրաժարվելով անգամ  կաթից: Իսկ դա, ըստ գիտնականների`   կարող է հանգեցնել վաղահաս թուլամտության: 
 
Օրինակ`   Հնդկաստանի բնակչության մեծ մասը բուսակեր է: Ահավասիկ, ԱՀԿ-ի (Առողջապահության համաշխարհային կազմակերպություն) տվյալների համաձայն`   Հնդկաստանում 3.5 միլիոն մարդու մոտ առկա է Ալցհեյմերի հիվանդությունը:
 
Հիվանդների 30%-ը մինչև 40տ. երիտասարդներ են, ովքեր հաճախակի են դիմում բժշկի՝ տագնապների, դեպրեսիայի, ինչպես նաև հիշողության կորստի բողոքներով: Եվ այս ամենը վիտամին B12-ի  սակավության պատճառով:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում:
Տեղեկատվությունը տրամադրել է Doctors.am ընկերությունը: