Առողջապահություն

Մաշկային հիվանդությունները երեխաների մոտ

Մաշկային թեթև փոփոխություններ երեխաները հաճախ են ունենում։ Դրանցից շատերն արագ վերանում են, բայց լինում են նաև շատ վարակիչ հիվանդություններ, որոնք պետք է անմիջապես բուժել։ Ցանն այլ ախտանիշների հետ կարող է հուշել որևէ վարակիչ հիվանդության առկայությունը։

Ինչպես թեթևացնել մաշկի քորը


Շատ մաշկային խանգարումներ քոր են առաջացնում են, որն անհրաժեշտ է հնարավորինս հանգստացնել, քանի որ մաշկը եղունգներով քորելու դեպքում կարող է վարակ առաջանալ։ Երեխային բամբակյա սպիտակեղեն, հագցրեք. բամբակն ավելի քիչ է գրգռում մաշկը, քան բուրդը կամ այլ գործվածքները։

 

Քոր եկող մասը մշակեք զելյոնկայով: Դա կփոքրացնի մաշկի գրգովածությունն ու բորբոքումը։ Երեխային լողացնելիս մի բուռ սոդա ավելացրեք ջրին, եթե մաշկը վնասված չէ, կարելի է լողացնել թեթև աղաջրի մեջ։ Գիշերը բամբակյա ձեռնոցներ հագցրեք։


Պզուկներ ու թարախաբշտիկներ

 

Պզուկը փոքրիկ ուռածություն է, որը հայտնվում է դեմքի մաշկի վրա։ Թարախաբշտիկները մաշկի վարակման արդյունք են։ Դրանց պատճառով առաջանում են խոշոր ցավոտ թմբիկներ, որոնց վրա աճում են թարախային գնդիկներ։

 

Թարախաբշտիկները սովորաբար առաջանում են դեմքի կամ հետույքի վրա։ Եթե երեխայի դեմքին պարբերաբար պզուկներ են առաջանում, այնքան էլ վտանգավոր չէ, բայց կրկնվող թարախաբշտիկները հիվանդության նշան կարող են լինել։

 

Քրտնախաշ

Քրտնախաշը մանր, բաց վարդագույն ցան է, որն առաջանում է չափից ավելի շոգելուց։ Հիմնականում հայտնվում է փոքրիկի դեմքի կամ մաշկի ծալքերի մեջ՝ այն մասերում, որտեղ քրտինք է կուտակվում։ Այդ թեթև խանգարումը կարելի է բուժել տնային պայմաններում։

Բժշկական օգնություն

 

Շտապ բժշկի դիմեք, եթե շոգելու պատճառները վերացնելուց հետո 12 ժամվա ընթացքում ցանը չի վերանում։


Արևային այրվածք

Արևային այրվածքը մաշկի կարմրելն ու հիվանդագին բորբոքումն է արևի ճառագայթներից։ Նորածինների ու փոքր երեխաների մաշկը շատ զգայուն է, ուստի խուսափեք արևի տակ երկար զբոսնելուց։

 

Շտապ բժշկի դիմեք, եթե


- երեխան ջերմություն ունի և տկար է,

- մաշկի բավականին մեծ հատվածներ պատված են բշտիկներով։

Հերպես

Հերպեսր վիրուսային հիվանդություն է, ավելի հաճախ հայտնվում է շրթունքների կամ բերանի շուրջ, իսկ երբեմն բերանի խոռոչում ցավոտ բշտիկների ձևով։

 

Հերպեսային վարակի վիրուսները, մաշկի վրա ընկնելով, կարող են դեռ որոշ ժամանակ իրենց չդրսևորել, իսկ հետո դրանց պատճառով հանկարծակի բռնկվում է հիվանդությունը։

 

Եթե մի անգամ երեխան արդեն հիվանդացել է հերպեսով, բացառված չէ, որ կրկնվի։


Գորտնուկներ

Գորտնուկները  վիրուսային ծագում ունեցող մաշկային, կարծր, չոր գոյացումներ են։ Դրանց հատուկ տարատեսակը՝ ներբանի գորտնուկները, առաջանում են ոտնաթաթերի տակ։

 

Սովորական գորտնուկները ցավոտ չեն և մի քանի ամիս անց անհետանում են։ Իսկ ներբանի գորտնուկները վարակիչ են և բուժում են պահանջում։ Դրանք կարող են ցավ պատճառել քայլելիս։

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում:
Տեղեկատվությունը տրամադրել է Doctors.am ընկերությունը: