Առողջապահություն

Ամուր մազեր ունենալու գաղտնիքը

Յուրաքանչյուր կին ցանկանում է ամուր և երկար մազեր ունենալ: Իհարկե, անհնար է միանգամից երկար մազեր ունենալը, սակայն կան միջոցներ, որոնք կօգնեն մազերին լինել ամուր և աճել առավել արագ:

Առողջ սովորություններ ձևավորեք: Մազերն անընդհատ ձիգ մի կապեք, խուսափեք մազերի համար նախատեսված քիմիական միջոցներից (օրինակ՝ գունաթափում), նվազագույնի հասցրեք ջերմային ազդեցությունները, բնական մազմզուկներով սանր օգտագործեք:

 

Առողջ սննդակարգ պահպանեք: Սննդակարգի մեջ պետք է լինեն և՛ թարմ բանջարեղեն, և՛ սպիտակուցներ: Հաճախ կտրեք մազերը: Ճյուղավորված ծայրերն ի վերջո հանգեցնում են մազաթափության: Մերսեք գլխամաշկը: Սա նպաստում է արյան շրջանառության բարելավմանը և մազերի արագ աճին:

 

Մազերն ամեն օր մի լվացեք: Մազարմատներում արտադրվող բնական յուղն օգտակար է մազերին: Շաբաթը 2-3 անգամ լվանալը մազերը փայլուն ու հարթ է դարձնում: Լվանալուց հետո սանրեք մազերը լայն ատամներ ունեցող սանրով:

 

Մշտապես օգտագործեք ջերմությունից պաշտպանող միջոցներ: Մազերը խոնավացնող միջոցներից մի խուսափեք: Պարբերաբար խոնավացվող մազերն ավելի ամուր են: Խոնավացումն օգնում է նաև մազերի վերականգնմանը: Ամենակարևորը, թերևս, խուսափեք սթրեսից:

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում:
Տեղեկատվությունը տրամադրել է Doctors.am ընկերությունը: