Առողջապահություն

Երեխայի դիրքը կարևոր է ուսուցման գործընթացում

Ամերիկացի գիտնականներն ապացուցել են, որ երեխային որևէ բան սովորեցնելիս մեծ կարևորություն ունի նրա դիրքը:
Մտավոր զարգացման բաղկացուցիչ մասն առարկաները ճանաչելու և դրանք միմյանցից զանազանելու ունակությունն է։ Գիտնականներն ապացուցել են, որ 5-6 ամսական երեխաները չեն կարող ինքնուրույն առարկաները տարբերել իրարից։ Սակայն, եթե 6 ամսական երեխան կարողանում է զննել, շոշափել և փորձել առարկաների համը, ապա այս դեպքում իրերը զանազանելը դառնում է շատ ավելի հեշտ։
 
6 ամսական երեխաների առավելությունը 5 ամսականների նկատմամբ այն է, որ 6 ամսական երեխաները կարողանում են արդեն առանց ուրիշի օգնության նստել, ինչն էլ նրանց հնարավորություն է ընձեռում ուսումնասիրել իրենց շրջապատող առարկաները։
 
Ստացված արդյունքները վկայում են, որ ինքնուրույն նստելն էական ազդեցություն է թողնում երեխայի սովորելու կարողության վրա։ Բացի այդ, եթե երեխան դեռևս չի կարողանում ինքնուրույն նստել, ապա կարելի է օգտագործել նստելու համար նախատեսված հատուկ միջոցները։ Նույնիսկ այս դեպքում երեխան կարող է սովորել այնպես, ինչպես ինքնուրույն նստող երեխաները։
 
Նստած դիրքում երեխան կարող է սովորել ավելի արագ և արդյունավետ: Մարմնի նման դիրքը հատկապես կարևոր է այն երեխաների համար, որոնց մոտ նկատվում է մտավոր զարգացման ուշացում: Սա ուսումնասիրության հեղինակներից մեկի՝ Ռեբեկա Վուդսի կարծիքն է։
 
Աղբյուրը`   Mediainform.am
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: