Հանրագիտարան

Բլոգի միջազգային օր

Օգոստոսի 31-ին ամբողջ աշխարհը նշում է Բլոգի միջազգային օրը: Տոնն առաջին անգամ նշվել է 2005թ.-ին: Տոնի օրն ընտրելիս հաշվի է առնվել «31.08»-ի նմանությունը "BLOG" բառին: Տոնն արդեն մի քանի տարի է նշում են նաև հայ բլոգերները:
Այս օրը բլոգերները նշում են հենց բլոգերում: Այս օրը յուրաքանչյուր բլոգեր ցանկալի է, որ հայտնաբերի իրեն դեռ անծանոթ 5 նոր բլոգներ և գրառում կատարի իր բլոգում նոր հայտնաբերած բլոգների մասին: Սա բլոգի օրը նշելու ընդունված տարբերակ է ողջ աշխարհում, ինչը հնարավորություն է տալիս աշխուժություն և հետաքրքրություններ բերել բլոգոսֆերա:
 
Այդ օրն իրականացվում են տարբեր նախաձեռնություններ, իսկ 2007 թվականից անց է կացվում նաև «Լավագույն բլոգներ» (“Best of Blogs”) մրցույթը:
«Բլոգ» բառը հայտնվել է 1997 թվականի դեկտեմբերի 17-ին: Ջորջ Բերգերը որպես այլընտրանք «ինտերնետային օրագրին» օգտագործեց բլոգ կարճ բառը ("logging the web"՝ «իրադարձությունները գրառել ցանցում»): Սակայն "weblog" հասկացությունը ընդամենը 1 տարի գործածվեց: 1999 թվականի ապրիլին "weblog"-ը ստեղծողը ձևափոխեց բառը և ստացավ հետաքրքիր արտահայտություն`   "we blog" (մենք բլոգ ենք վարում): Այսպես, բլոգը դարձավ ինտերնետային օրագրի հիմնական սահմանումը:
 
Սակայն առաջին բլոգը ավելի շուտ է հայտնվել, քան հենց դրա տերմինը: 1994 թվականին Ինտերնետում ծնվում է Ջասթին Հոլլի առաջին օրագիրը: Քիչ ուշ ծնվում է "Scripting News"-ը, որի հայր են համարում Դեյվ Վայներին: Նա փոքրաթիվ ինտերնետ-լսարանից շատ արագ երկրպագուներ գտավ, ուստի որոշ հետազոտողներ նրան «Ցանցի պատմության մեջ առաջին բլոգ» են անվանում: Ոմանք ընդհանրապես առաջնության արմավենին տալիս են Թիմ Բեռներս-Լիին, որը համարյա 1992 թվականից իր էջում նորություններ էր հրատարակում:
 
Այնուհետև բլոգների պատմությունն ընդհատվում է մինչև 1999 թվականի օգոստոսը, երբ "Pyra Labs" ընկերութունը ստեղծում է "Blogger" պորտալը, որը թույլ է տալիս արագ, հեշտ և անվճար անձնական բլոգ ստեղծել: Հետագայում "Blogger"-ը գնեց "Google" ընկերությունը:
 
1999 թվականին մեկնարկել է լեգենդար "LiveJournal.com"-ը, որն այսօր ավելի քան 10 միլիոն օգտագործող ունի:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: