Հանրագիտարան

Սահմանադրության օր (Ղազախստան)

Օգոստոսի 30-ին Ղազախստանում նշվում է երկրի Սահմանադրության օրը: Երկրում Սահմանադրությունն ընդունվել է 1995թ. և դարձել Ղազախստանի զարգացման ու կայունացման գրավականը: Բաղկացած է 98 հոդվածից:
Այն թույլ է տվել արձանագրել զգալի տնտեսական աճ, որը գերազանցել է բոլոր սպասելիքները: Սահմանադրության մեջ հստակ իրավաբանական ձևակերպումներով ներկայացված են հիմնական արժեքները, որոնք հասկանալի և ընդունելի են Ղազախստանի բոլոր քաղաքացիների համար:
 
Ղազախստանի Հանրապետության սահմանադրական զարգացումն սկսվել է ԽՍՀՄ փլուզումից հետո: 1991 թվականի դեկտեմբերի 16-ին Ղազախստանի ԽՍՀ Գերագույն խորհուրդն ընդունեց «Ղազախստանի Հանրապետության պետական անկախության մասին» սահմանադրական օրենքը:
 
Համաձայն այդ օրենքի՝ Ղազախստանի ժողովուրդն ինքնիշխանության միակ կրողն ու պետական իշխանության միակ աղբյուրն է: Առավելությունների հետ մեկտեղ 1991 թվականի սահմանադրական օրենքն ուներ նաև թերություններ ու բացթողումներ:
 
Ղազախստանի Հանրապետության սահմանադրական զարգացման սկզբնական փուլն ավարտվեց 1993 թվականի հունվարի 28-ին երկրի Գերագույն խորհրդի կողմից անկախ Ղազախստանի առաջին Սահամանդրության ընդունմամբ:
 
Ղազախստանի Հանրապետության գործող Սահմանադրությունն ընդունվել է 1995 թվականի օգոստոսի 30-ին համազգային հանրաքվեով: Գործող Սահմանադրության ընդունումից ի վեր դրանում փոփոխություն կատարվել է երեք անգամ՝ 1998, 2007 և 2011 թթ.:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: