Հանրագիտարան

Թագավորություն հռչակվելու օր (Չեռնոգորիա)

1515-1851թթ. Չեռնոգորիայում իշխանությունը հոգևոր հայրերի ձեռքում էր: Երբ Դանիլո 1-ինը հրաժարվեց հոգևոր կոչումից, դարձավ երկրի առաջին աշխարհիկ ղեկավարը: Դանիլո 1-ինի սպանությունից հետո իշխանությունը ժառանգաբար անցավ Նիկոլա 1-ինին:
1910թ.-ի օգոստոսի 28-ին`   իր կառավարման 50-ամյակին, ավանդության համաձայն`   Նիկոլա 1-ինը Չեռնոգորիայի իշխանությունը հռչակեց թագավորություն:
 
1917թ. Չեռնոգորիան միավորվեց Սերբիայի հետ: Իսկ 1918թ.-ի նոյեմբերի 26-ին Չեռնոգորիան մտավ սերբերի, խորվաթների և սլովենների Նոր թագավորության կազմի մեջ:
 
Տոնը երկրում պաշտոնապես ընդունված չէ, սակայն բավականին մեծ տարածում ունի և նշվում է երկրի տարածքում:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: