Հանրագիտարան

Անկախության օր (Մոլդովա)

Օգոստոսի 27-ին Մոլդովայում նշվում է Անկախության օրը: Երկրի անկախությունը հռչակվել է 1991թ.-ի օգոստոսի 27-ին`   օգոստոսյան պուտչի ձախողումից հետո:
Ամեն տարի երկրում մեծ շուքով է նշվում Անկախության օրը: Տոնական միջոցառումներն սկիզբ են առնում մոլդովական պետականության հիմնադիր Շտեֆան Մեծի հուշարձանի մոտ ծաղկեպսակներ դնելով, ինչին հետևում են ցուցահանդեսները, համերգները, սպորտային և այլ տոնական միջոցառումներ, որոնք անցկացվում են ոչ միայն մայրաքաղաք Քիշնևում, այլև հանրապետության մյուս քաղաքներում:
 
Մոլդովան բնակեցված է հնուց ի վեր: Այդ են վկայում քարանձավային կացարաններն ու մ.թ.ա. III–II հազարամյակներին վերաբերող տիրասպոլյան մշակույթի հուշարձանները: I դարի կեսերին այս հողերը նվաճել են հռոմեացիները, իսկ Հռոմեական կայսրության անկումից հետո`   V–VI դարերում, այստեղ հայտնվել են սլավոնական ցեղեր:
 
Սլավոնների և ռոմանացած տեղաբնիկների ձուլումից են առաջացել մոլդովացիների նախնիներ վոլոխների ցեղերը: 1918թ.-ին Մոլդովայում հաստատվել են խորհրդային կարգեր: 1991թ.-ից՝ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո, Մոլդովան ճանաչվեց անկախ պետություն: Խոշոր քաղաքներն են Քիշնևը, Բելցին, Տիրասպոլը, Բենդերին:
 
Ներկայումս Մոլդովայում բնակվում է մոտ 8 հզ. հայ, որոնք ակտիվ մասնակցություն ունեն հանրապետության տնտեսական ու մշակութային կյանքում: Քիշնևում գործում են հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցին, կիրակնօրյա դպրոց, հայ մշակույթի «Անի» կենտրոնը և այլ կառույցներ:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: