Առողջապահություն

Ջուրը բուժիչ է

Առաջին հայացքից կարող է թվալ, որ ջուրն օրգանիզմին անհրաժեշտ է միայն ծարավը հագեցնելու համար, սակայն դա այդպես չէ: Իրականում ջուրն առավել կարևոր գործառույթներ ունի: Այն հեշտությամբ թափանցում է բոլոր բջիջներն ու ակտիվ մասնակցում օրգանիզմի կենսագործունեությանը:
Ջուրն օրգանիզմում մասնակցում է բջիջներում ու հյուսվածքներում կատարվող կենսաքիմիական փոխազդեցություններին: Ջուրը նյութերի մեծամասնության համար լավ լուծիչ է ու ակտիվորեն մասնակցում է շատ ֆիզիոլոգիական գործընթացների էներգաապահովմանը:
 
Աղ, շաքար և ալկոհոլ պարունակող ըմպելիքների անընդհատ օգտագործման հետևանքով տեղի է ունենում բջիջների ջրազրկում: Բարեբախտաբար, մեր օրգանիզմում ջրազրկման դեմ գործում է կարճաժամկետ վթարային պաշտպանություն: Եթե այն առաջանում է ինչ-ինչ պատճառով, ապա օրգանիզմը հիստամին է մշակում: Այն օգնում է  ջրի պակասի դեպքում:
 
Ինչպե՞ս է այն աշխատում: Հիստամինն արգելափակում է ջրի կորուստը թոքերի միջոցով, բրոնխները լցնելով լորձով, որպեսզի դրանք չչորանան: Հիստամինը խթանում է  ստամոքսահյութի արտադրությունը, որպեսզի սնունդը արագ մարսվի ջրի սղության պայմաններում: Այդ ունակության շնորհիվ տեղի է ունենում ջրի բաշխում երկրորդական օրգաններից:
 
Երկրորդական են համարվում հոդերը, մաշկը, հաստ աղիքը: Նման վերաբաշխումը լրիվ բավականացնում է, որ ժամանակավոր ջրազրկմանն օրգանիզմը դիմանա: Իսկ օրգանիզմի ջրազրկման մասին հուշում է օրինակ`   բերանի չորությունը: Դրան հաջորդում է օրգանիզմի տարբեր մասերում առաջացող  ցավը կամ էլ քրոնիկ հիվանդությունների սրացումը, որոնք միշտ չէ, որ առնչություն ունեն ջրազրկման հետ:
 
Ոմանք ծարավի զգացումը քաղց են կարծում: Մարդիկ ջրի պակասը լրացնում են ուտելիքի միջոցով: Նման դեպքերում է, որ մեկ բաժակ ջուրը վանում է քաղցի զգացումը: Եթե ունեք քրոնիկ հիվանդություն, ապա  ոչինչ չի խանգարի, որ փորձեք ջրով Ձեր վիճակը մեղմել: Դրա համար կարելի է հրաժարվել բոլոր ըմպելիքներից ու խմել միայն ջուր ուտելուց կես ժամ առաջ և ուտելուց 2 ժամ հետո: 
 
Ամենօրյա ջրի չափաբաժինը պետք է կազմի 6-8 բաժակ: Եվ հետևեք զուգարան գնալու հաճախությանը, մեզի գույնին: Եթե մեզը բաց գույն ունի, ապա անհանգստանալու պատճառ չկա, իսկ եթե գույնը մուգ նարնջագույն է կամ շագանակագույն, ապա դիմեք մասնագետին: Մաքուր ջրով բուժելու բազմամյա փորձը դրական արդյունքներ է տալիս, սակայն այն շաբաթներ է տևում: Այնուամենայնիվ, եթե զգաք վիճակի բարելավում, ապա դա նշանակում է, որ հիվանդության պատճառը ջրի պակասն է:
 
Աղբյուրը`   Ankakh.com
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: