Առողջապահություն

Մարդու քաշը

Մարդու առողջության համար շատ կարևոր է քաշի ապահովումը: Մարդն իրեն առողջ ու լավ է զգում այն ժամանակ, երբ ունի նորմալ քաշ: Թե´ ավելորդ քաշը, թե´ քաշի պակասը կարող են վատ ազդեցություն ունենալ մարդու առողջության վրա:
Ավելորդ քաշը, ճարպակալումը նպաստում են շատ հիվանդությունների, օրինակ՝ սրտանոթային հիվանդությունների, շաքարախտի, լեղապարկի հիվանդությունների զարգացմանը։
 
Նորմայից ցածր քաշը նույնպես ցանկալի չէ։ Դա կարող է որևէ հիվանդության կամ թերսնման նշան լինել, այսինքն՝ վկայել այն մասին, որ մարմինը չի ստանում բոլոր անհրաժեշտ սննդանյութերը։
 
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) առաջարկել է նորմալ քաշի որոշման բանաձև, որը հետևյալն է՝
 
Կանանց համար
 
Նորմալ քաշ = 50 + (հասակ - 150) 0,32 + (տարիք - 21) ։ 5
 
Օրինակ՝ 165 սմ հասակ ունեցող 25 տարեկան կինը պիտի կշռի՝ 50 + (165 - 150) 0,32 + (25 - 21) ։ 5 = 55,6: Այսինքն՝ մոտ 56 կգ։
 
Տղամարդկանց համար
 
Նորմալ քաշ = 50 + (հասակ - 150) 0,75 + (տարիք - 21) : 5
 
Օրինակ՝ 175 սմ հասակ ունեցող 30 տարեկան տղամարդու նորմալ քաշը պիտի լինի՝ 50 + (175 - 150) 0,75 +(30 - 23) ։ 5 = 70,55: Այսինքն՝ մոտ 71 կգ։
 
Մարմնի հեղուկի քանակի տատանումները բերում են քաշի ամենօրյա տատանումների, ուստի մարմնի քաշը որոշելու համար կշռումը կատարեք շաբաթը մեկ անգամ նույն օրը և ժամին։
 
Աղբյուրը`   Doctors.am
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: