Հանրագիտարան

Անկախության օր (Հարավային Օսիա, Աբխազիա)

Օգոստոսի 26-ին Հարավային Օսիայում և Աբխազիայում նշվում է Անկախության օրը: Տոնի ամսաթվի ընտրությունը պայմանավորված է 2008թ.-ի օգոստոսի 26-ի իրադարձությամբ. հենց այդ օրը ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախությունը ճանաչելու մասին հրամանագիր ստորագրեց:
Թբիլիսին ի պատասխան Ռուսաստանի կողմից Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախության ճանաչմանը խզեց դիվանագիտական կապերը Մոսկվայի հետ և, հայտարարելով Հարավային Օսիան և Աբխազիան Ռուսաստանի կողմից օկուպացված տարածքներ, դուրս եկավ ԱՊՀ-ի կազմից:
 
Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախ հռչակվելու դրդապատճառ դարձան 2008 թվականի օգոստոսյան իրադարձությունները, որոնց ընթացքում վրացական զորքերը հարձակվեցին Հարավային Օսիայի մայրաքաղաք Ցխինվալի վրա:
 
Ռուսաստանը Հարավային Օսիայի խաղաղ բնակչությանը (մեծամասնությունը ՌԴ քաղաքացի է) պաշտպանելու նպատակով շուրջ 10.000 զինվորականների շնորհիվ հետ մղեց վրացական զորքերը Հարավային Օսիայից, արդեն օգոստոսի 12-ին «հնգօրյա պատերազմն» ավարտվեց:
 
Այս իրադարձությունները խլեցին երկու կողմից հարյուրավոր խաղաղ բնակիչների կյանքեր: Աբխազիան, որն արդեն 1993 թվականից փաստացիորեն անկախացել էր Վրաստանից, դուրս մղեց վրացական զորքերը Կոդորիի կիրճի վերին հատվածից:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: