Հանրագիտարան

Իվան IV Ահեղ

1530թ.-ի օգոստոսի 25-ին Մեծ իշխան Վասիլի 3-րդի և Ելենա Գլինսկայայի ընտանիքում ծնվել է Իվան IV Ահեղը: Իվանը մեծացել է պալատական հեղաշրջումների պայմաններում: Նրան շրջապատող սպանությունները, բռնություններն ու ինտրիգները նրա մեջ սերմանել են կասկածամտություն, վրիժառություն ու դաժանություն:
Ժողովուրդն Իվան IV-ին տվել է Ահեղ մականունը որպես հզոր կառավարչի, բռնակալ ցարի, որի հեռատեսությունը, եռանդը և նպատակասլացությունը զուգորդվել են անկանխատեսելի պոռթկումներով ու դաժանությամբ:
 
Նրա արյունալի հաշվեհարդարներին, զանգվածային բռնություններին զոհ են դարձել ոչ միայն քաղաքական հակառակորդները, այլև տասնյակ հազարավոր գյուղացիներ: 1582թ. ցասման պահին նույնիսկ սպանել է իր ավագ որդուն՝ գահաժառանգ Իվանին և զրկվել արժանավոր ժառանգորդ ունենալու հնարավորությունից: 
 
Ականավոր պետական գործիչ, խորաթափանց քաղաքագետ, ռուսական կենտրոնացված պետության հիմնադիր Իվան Ահեղը պատմությանը հայտնի է ոչ միայն որպես հզոր տիրակալ. նա իր ժամանակի ամենակիրթ մարդկանցից էր, տիրապետում էր ֆենոմենալ հիշողության: Մահացել է 1584թ.-ի մարտի 18-ին:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: