Հանրագիտարան

Պետական դրոշի օր (Ուկրաինա)

Օգոստոսի 23-ին Ուկրաինայում նշվում է Պետական դրոշի օրը, որը հաստատվել է երկրի նախագահի 2004 թ.-ի № 987/2004 հրամանագրով: Ներկայումս այն իրենից ներկայացնում է ուղղանկյուն կտավ՝ բաղկացած երկու հավասարաչափ հորիզոնական շերտերից (վերին`   կապույտ և ստորին`   դեղին):
Ուկրաինայի ազգային սիմվոլիկայի արմատները վերագրում են մինչքրիստոնեական շրջանին, երբ երկու գույներ՝ դեղինը և կապույտը, որոնք խորհրդանշում էին կրակը և ջուրը, գերիշխում էին ժողովրդական ծեսերում։
 
Մի շարք ուսումնասիրողներ Ուկրաինայի ազգային դրոշի զարգացման ելակետ են համարում 1848 թ, երբ Գալիցիայում տեղի ունեցած հեղափոխության ժամանակ Լվովում «Գլխավոր Ռուսական Ռադայի» կողմից օգտագործվեց դեղին-կապույտ դրոշը: Սակայն դեռևս 1803թ. Ալեքսանդր Առաջին ցարը նախկին Զապորոժիեի կազակներից կազմված Սևծովյան կազակական զորախմբին շնորհեց երկու զորադրոշ՝ դեղին-կապույտ և կապույտ-դեղին:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: