Հանրագիտարան

Անկախության վերականգնման օր (Էստոնիա)

Օգոստոսի 20-ին Էստոնիայում նշվում է Անկախության վերականգնման օրը, որը համեմատաբար վերջերս է տեղ գտել պաշտոնական Տալինի օրացույցում:
Էստոնիայի Գերագույն խորհուրդը 1991թ.-ի օգոստոսի 20-ին որոշում է ընդունել Էստոնիայի անկախության վերաբերյալ, որը նշանակալից դեր է ունեցել երկրի համար. ընդունումից հետո աշխարհի պետություններն սկսել են ճանաչել երկրի անկախությունը:
 
Էստոնիայի Հանրապետությունը բաղկացած 15 շրջանից։ Մայրաքաղաքը և ամենամեծ քաղաքը Տալինն է։ Եվրամիության ամենասակավաթիվ բնակչությամբ երկրներից մեկն է։
 
Ըստ 2003 թվականի տվյալների՝ հայերի թիվն անցնում է 2.000-ը: Դիվանագիտական հարաբերություններ Հայաստանի Հանրապետության և Էստոնիայի Հանրապետության միջև հաստատվել են 1992թ.-ին։
 
Էստոնիայի ցամաքային սահմանը Լատվիայի հետ ձգվում է 267 կմ, իսկ Ռուսաստանի հետ սահմանը կազմում է 290 կմ։ 1920-1945թթ.-ին Էստոնիայի սահմանը Ռուսաստանի հետ հաստատվել էր 1920թ.-ի Տարտուի Խաղաղության պայմանագրով:
 
Այն տարածվում էր Նառվա գետից հյուսիսարևելք և Պեչորի քաղաքից հարավարևելք։ Այս տարածքը շուրջ 2300 կմ² միացվել էր Ռուսաստանին II համաշխարհային պատերազմի վերջում։ Այդ պատճառով էլ Էստոնիայի և Ռուսասատանի սահմանը մինչ օրս սահմանված չէ։
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: