Առողջապահություն

Առողջ և թեթև սնվելու 5 տարբերակ

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 5 սննդամթերք, որոնք կարող եք ներառել ձեր սննդակարգում նույնիսկ սննդակարգի հետևելու ընթցքում:
Ընկույզ
 
B վիտամինի, օգտակար յուղերի և միկրոէլեմենտների իսկական պահեստ են ընկույզը, նուշը և ընդեղենի մյուս տեսակները: Դրանք բոլորը, իհարկե, ունեն բավականին բարձր կալորիականություն, սակայն քիչ քանակությամբ: Նախընտրելի է ընդեղեն ուտել հատկապես կեսօրվա ճաշին:
 
Մրգային սմուզի
 
Սմուզին կաթնային հիմքով մրգային զովացուցիչ ըմպելիք է, որը նաև կարելի է պատրաստել հանքային ջրով կամ յոգուրտով: Սմուզին կարելի է ինքնուրույն պատրաստել`   վերցնել 200 գրամ անյուղ յոգուրտ, ավելացնել չորացրած մրգեր կամ հատապտուղներ, լավ հարել: 
 
Չորացրած բալ
 
Չորացրած բալը հարուստ է դիետիկ մանրաթելերով, A, E, C, PP, B վիտամիններով, օրգանական թթուներով, միկրո և մակրո էլեմենտներով: Չորացրած բալի միջոցով հեշտ է պայքարել ձմեռային ավիտամինոզի ու անեմիայի դեմ: Չորացրած պտուղները գրեթե ամբողջությամբ պահպանում են թարմ հատապտուղների օգտակար հատկությունները:
 
Դդմի սերմեր
 
Դդմի սերմերն օգտագործում են առանց բովելու ու առանց աղի: Օրական մեկ բուռ դդմի սերմը կօգնի լավացնել հիշողությունը, կկարգավորի նյութափոխանակությունն ու արյան մեջ շաքարի պարունակությունը, կբարձրացնի տրամադրությունը: Դդմի սերմում պարունակվող յուղի շնորհիվ մաշկը դառնում է ավելի հարթ, թավշյա, վերանում են բշտիկների հետքերը:
 
Մարմելադ
 
Քաղցը վերացնելն ի վիճակի չլինելու դեպքում սիրելի շոկոլադե բատոնը փոխարինեք մարմելադով կամ դոնդողային կոնֆետներով: Մրգային հումքից պատրաստված մարմելադը պարունակում է մարսողության համար անհրաժեշտ մանրաթելեր և ոչ մի գրամ ավելորդ յուղ: 
 
Աղբյուրը`   Panorama.am
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: