Հանրագիտարան

Էլվիս Փրեսլիի հիշատակի օր

Այսօր՝ օգոստոսի 16-ին, Էլվիս Փրեսլիի հիշատակի օրն է: Սկսած օգոստոսի 10-ից՝ ամեն օր երգչի երկրպագուները հավաքվում են Մեմֆիսում՝ տոնելու նրա հիշատակի շաբաթը: Այդ օրը հազարավոր մոմեր են վառվում ի հիշատակ սիրելի երգչի:
Փրեսլին ծնվել է 1935թ.-ի հունվարի 8-ին ԱՄՆ Տուպելո քաղաքում։ 13 տարեկանում ընտանիքը տեղափոխվում է Թենեսի նահանգի կենտրոն՝ Մեմֆիս քաղաք։ Փրեսլին եղել է «ռոքաբիլի» կոչվող երաժշտական ոճի առաջին ջատագովներից։ Էլվիսի թողարկած առաջին սինգլը`   «Heartbreak Hotel»-ը, դառնում է հիթային կատարում և այժմ էլ համարվում է ռոք-ն-ռոլի գոհարներից մեկը։
 
1958թ.-ին Էլվիս Փրեսլին անցնում է զինվորական ծառայության և ուղարկվում Գերմանիա։ 2 տարի անց նա պատվով զորացրվում է բանակից և վերադառնում Ամերիկա։ 1967թ.-ին Էլվիսն ամուսնանում է Պրիսցիլա Վագների (հետագայում Փրեսլի) հետ, ում հետ նա ծանոթացել էր Գերմանիայում։
 
Համատեղ կյանքի ընթացքում զույգն ունենում է 1 դուստր`   Լիզա Մարի Փրեսլին։ Վերջինս հետագայում ամուսնանում է փոփի արքա Մայքլ Ջեքսոնի հետ։ 1973թ.-ին զույգն ամուսնալուծվում է։ Այդ ժամանակներում Էլվիսն արդեն տրվել էր թմրադեղերին։ 1977թ.-ին Էլվիսին հայտնաբերում են մահացած`   իր բնակարանի լոգարանում։
 
Ըստ պաշտոնական վարկածի`   սրտի կաթվածից: Նա ընդամենը 42 տարեկան էր: Իր կարճատև կյանքի ընթացքում ռոք-ն-ռոլի արքան արժանացել է «Գրեմմի»-ի 3 մրցանակի, նկարահանվել մոտ 30 ֆիլմում: Էլվիսի անունը հայտնվել է նաև Գինեսի գրքում որպես առավելագույն թվով ալբոմ թողարկած արտիստ:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: