Հանրագիտարան

Անկախության օր (Հնդկաստան)

Հնդիկ ժողովուրդն օգոստոսի 15-ին նշում է Անկախության օրը, որը Հնդկաստանի սիրված տոներից է: Դելիում՝ Կարմիր բերդի պատերի վերևում, առաջին վարչապետ Ջավախարլալ Ներուն ամբոխի ներկայությամբ բարձրացրեց եռագույն դրոշն ի նշան Հնդկաստանի անկախության: Դրանով սկսվեց Հնդկաստանի պատմության նոր փուլը:
Անկախության օրը երկիրը բաժանվել է երկու մասի՝ Հնդկաստանի և Պակիստանի: Բաժանման արդյունքում տեղահանվել է 1.27 միլիոն մարդ և մահացել մի քանի հարյուր հազարից մինչև մեկ միլիոն մարդ:
 
Հենց օգոստոսի 15-ին էլ ուժի մեջ է մտել Հնդկաստանի անկախության ակտը: Բրիտանիայի գաղութարարության տիրակալությունից Հնդկաստանի փրկության ու անկախության և 1947թ.-ին անկախ երկրի ձևավորման առիթով պետական արձակուրդ է հայտարարված Հնդկաստանում: 
 
Հնդկական դրոշի հորիզոնական դասավորված գույներն են`   զաֆրան, որ խորհրդանշում է արիություն և զոհաբերություն, սպիտակ՝ ճշմարտություն և խաղաղություն, կանաչ՝ հավատք, բերրիություն և քաջություն: Շարժվող անիվի խորհրդանիշը, որ տեղադրված էր սպիտակ գույնի վրա, Հնդկաստանի անկախացումից հետո փոխարինվեց կյանքի անիվով:
 
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: