Հանրագիտարան

Հայրենիքի պաշտպանների օր (Աբխազիա)

Օգոստոսի 14-ին Աբխազիայում նշվում է Հայրենիքի պաշտպանների օրը: Բոլոր քաղաքներում ու շրջաններում այդ օրը ծաղիկներ են տանում 1992-1993թթ. պատերազմում զոհվածների հիշատակին:

1992թ. օգոստոսի 14-ին Վրաստանի զորքերը մտան Աբխազիա: Մարտական գործողությունները շարունակվեցին 413 օր և ավարտվեցին Վրաստանի պարտությամբ:

Այդ պատերազմին մասնակցում էր մինչև 12 հազար մարդ: Պատերազմի զոհ դարձավ ավելի քան 2700 մարդ, վիրավորվեց ավելի քան 3000 մարդ:

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: