Առողջապահություն

Գետնախնձորի առանձնահատկությունները

Գետնախնձորն ամենատարածված ու կիրառվող բանջարեղենների շարքից չէ, բայց դա չի նշանակում, որ այն զիջում է մյուսներին իր օգտակար հատկություններով:Գետնախնձորի արմատապտուղն օգտագործվում է սննդի մեջ: Բացի այդ, այն արժեքավոր հումք է սպիրտի, ֆրուկտոզայի ստացման համար, իսկ հաճախ էլ ցելյուլոզայի արտադրության մեջ է կիրառվում:
Պեկտինային նյութերի շնորհիվ այն կիրառվում է դոնդող, մարմելադ, ջեմ ու դիետիկ սնունդ պատրաստելու համար: Գետնախնձորի բաղադրությունը (100 գ).
Ջուր-81 գ, սպիտակուցներ (3գ), ածխաջրեր (15 գ), բջջանք (0,8գ), պեկտիններ, մոխիր-1,1գ, վիտամիններ.  В1 (թիամին) – 0.24 մգ, վիտամին В1 (ռիբոֆլավին) – 0.5 մգ, նիացին (վիտամին  В3 կամ վիտամին  РР) – 0.3 մգ, վիտամին В5  – 0.1 մգ, վիտամին В6 (պիրիդոքսին) – 0.03 մգ, վիտամին С (ասկորբինաթթու) – 20 մգ, հանքանյութեր. կալիում – 280 մգ, կալցիում – 16 մգ, մագնեզիում – 6 մգ, նատրիում – 3.4 մգ, երկաթ – 2.0 մգ, կալորիականությունը. 100գ-ում`   74 կկալ:
 
Գետնախնձորի քիմիական բաղադրությունը բարերար ազդեցություն է ունենում մարսողական օրգան-համակարգի հիվանդությունների զարգացման բոլոր փուլերում:
 
Առաջին հերթին ինուլինը բացառիկ սորբենտի դեր է կատարում, որը կարող է  կապակցել ու օրգանիզմից դուրս բերել սննդի հետ  աղիքներում հայտնված կամ մարսողության ընթացքում առաջացած մեծ քանակությամբ թունավոր նյութեր: Բացի այդ, ինուլինը խթանում է ստամոքսաղիքային տրակտի շարժողական ակտիվությունը: 
 
Շատ կարևոր է հետևյալը. գետնախնձորը հրաշալի միջոց է  ստամոքսաղիքային տրակտի քրոնիկ  հիվանդությունների սրացման դեպքում (աշնանը, գարնանը): Օգնում է սթրեսային իրավիճակներում, վարակիչ հիվանդությունների ժամանակ: Գլյուկոզայի յուրացմանը նպաստելով`   ապահովում է էներգետիկ նյութափոխանակություն, ինչն էլ իր հերթին նպաստում է սպիտակուցի, խոլեստերինի, լեղաթթուների սինթեզին:
 
Գետնախնձորը պաշտպանում է լյարդը հիվանդածին մանրէներից: Ի դեպ, այն, ի տարբերություն բազմաթիվ դեղամիջոցների, հակացուցված չէ լյարդի հիվանդությունների մեծամասնության ժամանակ, սակայն  կարող է վնասել օրգանիզմը անհատական անընկալության դեպքում:
 
Վիտամիններով ու հանքանյութերով հարուստ գետնախնձորն օգտակար բաջարեղեն է, այն խորհուրդ է տրվում շաքարախտի դեպքում:
 
Աղբյուրը`   ankakh.com
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: