Առողջապահություն

Ինչպես արագ մտածել

Ժամանակի սղությունն այսօր շատ արդիական երևույթ է դարձել բոլոր մարդկանց համար: Այն թույլ չի տալիս զբաղվել ինքնազարգացմամաբ և ուղեղի աշխատանքի արագացմամբ: Այս 5 խորհուրդները հնարավորություն կտան, որ կարողանաք արագ մտածել.
1. Սկսե´ք ֆիզիկական վարժություններ կատարել
Ֆիզիկական վարժությունները օգնում են բարձրացնել մտավոր ունակությունը։ Վարժությունները բարձրացնում են նյութափոխանակությունը, լավացնում տրամադրությունը և կենտրոնացումը, ինչպես նաև գլխուղեղի արյան շրջանառությունը։
 
2. Մի´ դարձեք հեռուստաարկղի պատանդը
Երբեմն նույնիսկ դեմ չենք նայել անիմաստ և հիմար հաղորդումներ, որոնք հազիվ թե օգտակար լինեն։ Դրա փոխարեն ավելի լավ է գիրք կարդալ, հանգիստ երաժշտություն լսել, ինչ-որ յուրահատուկ և համեղ բան պատրաստել կամ շփվել հարազատ և մտերիմ ընկերոջ հետ։
 
3. Դարձե´ք «գրքի որդ»
Կարդացեք թերթեր, ամսագրեր, գեղարվեստական գրականություն, պարբերական և գիտա-հանրամատչելի գրականություն։ Սկզբունքորեն այս ամենը կնպաստի նաև Ձեր անհատականության զարգացմանը։ Դա հնարավորություն կտա ընդլայնել մտահորիզոնը, կբարձրացնի կարդալու արագությունը և ինֆորմացիան արագ ընկալելու ունակությունը։
 
4. Սիրե´ք գլուխկոտրուկներ
Լինի շախմատային խաղ թե խաչբառ կամ բարդ հանելուկ`   մենք խթանում ենք մեր ուղեղը`   դադարելով մտածել սահմանափակ:
 
5. Լա´վ քնեք
Ինչպե՞ս մարդ կարող է կենտրոնանալ առանց լավ քնելու։ Հարկավոր է ութ ժամ քնել ուղեղի և օրգանիզմի երիտասարդացման համար։ Լավ քունը բարձրացնում է արտադրողականությունը, ողջ օրվա ընթացքում պահպանում է ուղեղի պարզությունն ու ակտիվությունը։ Աշխատե´ք քնել ոչ այն օրը, որում պետք է արթնանաք, այսինքն`   մինչև ժամը 12.00-ը:
 
Աղբյուրը`   mediainform.am
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: