Հանրագիտարան

Հենրիխ Բիբեր

Հենրիխ Իգնաց Ֆրանց Ֆոն Բիբերը ծնվել է 1644 թվականի օգոստոսի 12-ին Վարտենբերգում: Ավստրիացի կոմպոզիտոր է, ջութակահար: Հենրիխ Բիբերը սովորել է Յոհան Հենրիխ Շմելցերի մոտ: Հայտնի է նրա «Ռոզարիա» կոչվող15 սոնատը: Բիբերը 53-ձայնանի «Զալցբուրյան մեսսայի» հեղինակն է, որը երկար ժամանակ ուրիշ հեղինակի էր վերագրվում:
Հեղինակել է 15 սոնատ`   15 իրադարձություն Մարիամ Աստվածածնի կյանքից և 16 սոնատ ջութակի համար: Հենրիխ Բիբերն աչքի էր ընկնում իր սրամտությամբ, ինչն արտացոլվել է նրա երաժշտության մեջ:
 
Օրինակ`   «Ռեպրեզենտատիվա» սոնատը համեմել է մի շարք թռչունների ու կենդանիների (սոխակ, կկու, գորտ, աքաղաղ, հավ, լոր, կատու) ձայներով ու տարօրինակ հնչյուններով:
 
Նրա՝ ջութակի համար նախատեսված ստեղծագործությունները բավականին բարդ են, և մեր օրերում էլ ոչ բոլորն են կարողանում նվագել դրանք:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: