Հանրագիտարան

Անկախության օր (Էկվադոր)

Օգոստոսի 10-ին Էկվադորի բնակչությունը տոնում է Անկախության օրը: 1809 թվականի այդ օրն Էկվադորն ազատագրվեց իսպանական գաղութացումից:
19-րդ դարն Էկվադորի և ամբողջ Լատինական Ամերիկայի համար ազգային-ազատագրական պատերազմների ու հեղափոխությունների շրջան էր: Դրան սկիզբ էր դրել Էկվադորի մայրաքաղաք Կիտոյում 1809 թվականին տեղի ունեցած հեղափոխությունը:
 
Արդյունքում երկիրն ազատագրվեց իսպանական գաղութացումից: 1809թ. ևս մեկ հեղափոխություն տեղի ունեցավ, 1822թ. ազգային շարժումը հաղթեց, երբ Կոլումբիայի զորքերը ջախջախեցին իսպանացիներին: Սիմոն Բոլիվարը ստացավ Էկվադորի վերահսկողությունը:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: