Հանրագիտարան

Լուսակրի միջազգային օր

Oգոստոսի 5-ը համարվում է Lուսակրի միջազգային օրը: 1914թ. այս օրն ամերիկյան Քլիվլենդ քաղաքում առաջին անգամ հայտնվեց ժամանակակից լուսակիրների «նախնին»: Այն ուներ կարմիր ու կանաչ լամպեր և լույսի փոփոխման ժամանակ ձայնային ազդանշան էր արձակում:
Ամենաառաջին լուսակիրն ստեղծել է բրիտանացի Ջեյ Նայթը դեռևս 19-րդ դարում: Այս սարքը 1868թ. տեղադրվել էր Լոնդոնում՝ պառլամենտի շենքի դիմաց:
 
3 տարի անց լուսակրի լամպը պայթել էր և վիրավորել ոստիկանի: Դեպքից հետո լուսակիրների մասին մոռացվել էր գրեթե 50 տարի՝ մինչև 1910թ., երբ ստեղծվեց առաջին ավտոմատ լուսակիրը՝ երկու գույնի լամպերով:
 
Երեք գույնի լամպերով լուսակիրներ առաջին անգամ տեսան ամերիկյան Դեթրոյթ և Նյու Յորք քաղաքի բնակիչները (1920թ.): Աստիճանաբար լուսակիրները տարածվեցին Եվրոպայի և Ամերիկայի տարբեր քաղաքներում, իսկ այնուհետև՝ ամբողջ աշխարհում:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: