Հանրագիտարան

Լույս տեսավ «Փինք Ֆլոյդ» ռոք խմբի առաջին ալբոմը

1967թ.-ի օգոստոսի 5-ին լույս տեսավ բրիտանական «Փինք Ֆլոյդ» ռոք խմբի առաջին ալբոմը՝ «Սրնգահարը արևածագի դարպասների մոտ» անվանմամբ: Բրիտանական երգերի հիթ-շքերթում ալբոմը գրավեց 6-րդ տեղը:
Խումբը 1966թ. ստեղծել են Քեմբրիջի քոլեջի շրջանավարտներ Սիդ Բարրեթը և Ռոջեր Ուոթերսը: 1967թ. տեղի ունեցավ «Փինք Ֆլոյդի» առաջին բրիտանական համերգային շրջագայությունը, որը մեծ աղմուկ առաջացրեց: 
 
Բրիտանական ռոք խումբն ավելի քան 30 տարվա գոյության ընթացքում պահպանում էր իր երաժշտությունը նախընտրողների բանակն աշխարհի տարբեր երկրներում: Խումբն իր ստեղծագործություններով մի շարք նորարարություններ մտցրեց ռոք երաժշտության ասպարեզ:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: