Հանրագիտարան

Ազգային դրոշի օր (Հավայի)

Հուլիսի 31-ին ԱՄՆ նահանգներից մեկում՝ Հավայիում, նշվում է Ազգային դրոշի օրը: Հավայիի դրոշն ամերիկյան նահանգներից մեկի՝ Հավայիի խրհրդանշաններից մեկն է:

ԱՄՆ նահանգների միակ դրոշն է, որի վրա պատկերված է "The Union Jack"-ը, որը Հավայիի պատմության մասունքներից է`   առնչվող այն ժամանակներին, երբ Հավային բրիտանական պրոտեկտորատ էր:

 

Դրոշը ներկայացնում է ուղղանկյունաձև պաստառ՝ բաժանված 8 հավասար հորիզոնական գծերի, որոնք խորհրդանշում են կղզեխմբի 8 կարևոր կղզիները՝ Մաուի, Լանայի, Կաուայի, Կահոոլավե, Մոլոկայի, Նիիհաու, Մեծ և Օահու: 

 

Գծերի գույներն են սպիտակ, կարմիր, կապույտ՝ դասավորված հորիզոնական հաջորդականությամբ: Դրոշի անկյունում պատկերված է Մեծ Բրիտանիայի դրոշը: Դրոշի օրվա առթիվ տեղի են ունենում բազմաթիվ միջոցառումներ:

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: