Առողջապահություն

Գազավորված ըմպելիքի ազդեցությունն ուղեղի վրա

Գազավորված ըմպելիքի օգտագործումը բթացնում է ուղեղը, վնաս հասցնում հիշողությանը և սովորելու ունակություններին: Պատճառը դրանց բաղադրության մեջ առկա ֆրուկտոզան է, որը հանգեցնում է այս երևույթներին:
Այն մարդիկ, ովքեր չեն կարողանում հրաժարվել գազավորված ըմպելիքի օգտագործումից, անցանկալի երևույթներից խուսափելու նպատակով պետք է իրենց սննդակարգում ներառեն ընդեղեն և ձկնեղեն:
 
Խոսքը վերաբերում է ոչ թե մրգերում առկա բնական ֆրուկտոզային, այլ սննդամթերքի քաղցրացման ու պահպանման ժամկետը երկարացնելու նպատակով սննդի և ըմպելիքների մեջ օգտագործվող նյութին:
 
Աղբյուրը`   Clinics.am
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: