Առողջապահություն

Համակարգչային տեխնիկայից օգտվելու կանոններ

Համակարգիչը տեղադրելիս ընտրեք սենյակի հյուսիսային հատվածը: Պետք չէ թույլ տալ, որ էկրանի վրա ընկնեն արևի ուղիղ ճառագայթները: Էկրանն ու ստեղնաշարը պետք է դրված լինեն ուղիղ, ոչ թե շեղ:
Երեխայի համար նախատեսված էկրանը պետք է լինի աչքերի մակարդակի վրա կամ փոքր ինչ ներքև, որ երեխան կարողանա հարմար նստել`   առանց վզին ու ողնաշարին վնաս հասցնելու: Էկրանը պետք է աչքերից հեռու լինի առնվազն 50-60 սմ-ով: Սենյակի լուսավորությունը պետք է հնարավորինս մոտ լինի համակարգչի էկրանի լույսին: 
 
Յուրաքանչյուր 20-25 րոպեն մեկ պետք է գոնե 4-5 րոպե ընդմիջում անել`   տեղից վեր կենալ, գլուխը պտտել այս ու այն կողմ:
 
Չենք մոռանում նաև հիգիենայի մասին: Համակարգչի մկնիկն ու ստեղնաշարը պետք է կատարյալ մաքուր լինեն, իսկ համակարգչով աշխատելուց հետո պետք է ձեռքերը օճառով լվանալ: 
 
Աղբյուրը`   Erkusov.com
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: