Առողջապահություն

Պայքար դեպրեսիայի դեմ

«Դեպրեսիա» բառը լատիներեն ծագում ունի և նշանակում է ընկճվածություն: Նման իրավիճակում կյանքն անիմաստ է թվում, հոգու խորքում դատարկություն է, տրամադրությունը կտրուկ փոխվում է, տանջում է անքնությունը, իսկ աշխատելու կամ որևէ գործով զբաղվելու ցանկություն ընդհանրապես չկա: Ճնշվածության այս նշանների առկայության դեպքում առաջանում է մեկուսանալու ցանկություն: Անլուծելի են թվում անգամ պարզ խնդիրները:
Հոգեբանները խորհուրդ են տալիս առկա խնդրի մասին առաջին հերթին զրուցել ամենահարազատ մարդու հետ: Անկեղծ զրույցը թեթևացնում է հոգին:
 
Աշխատեք լինել մարդաշատ միջավայրում, փորձեք շփվել ուրախ մարդկանց հետ, կինո կամ թատրոն գնացեք: Հոգեբանները պնդում են, որ նման իրավիճակից դուրս գալու համար միայն ցանկությունը բավարար է:
 
Հաճելի տարբերակներից է խնամքը`   նոր հագուստի գնումը, մերսումը, նոր սանրվածքը, մատնահարդարումը: Սպորտով զբաղվելն ավելի շատ կօգնի, քան հարբելը:
 
Դասական կամ ցանկացած ոճի սիրելի երաժշտությունը միանշանակ օգտակար է դեպրեսիայի պարագայում: Փոխեք կյանքի հանդեպ Ձեր վերաբերմունքը, և շատ հնարավոր է, որ այն կներկայանա այլ գույներով: 
 
Աղբյուրը՝ Digest.subscribe.ru
Թարգմանությունը՝ «Մեդիաինֆորմ» լրատվական գործակալության
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: