Առողջապահություն

Ճիշտ խնամքի դեպքում կոշիկները երկար կծառայեն

Նոր կոշիկների չափը մի փոքր մեծացնելու համար կարելի է դրանց մեջ խոնավ թուղթ դնել ու հագնել ութ ժամ հետո: Նոր կոշիկները հագնելուց առաջ անհրաժեշտ է անգույն քսուքով խնամել դրանք, որպեսզի կաշին չճաքի ու չպատռվի:
Կոշիկի վրայի հետքերը վերացնելու համար այն մաքրեք յուղով կամ քացախով: Տասը րոպե անց փայլեցրեք այն բրդյա կտորով:
 
Լաքած կոշիկները պահեք սենյակային ջերմաստիճանի պայմաններում՝ երբեմն խնամելով գերչակի յուղով: Ցանկալի չէ նման կոշիկներ հագնել անձրևոտ եղանակին:
 
Զամշե կոշիկները լվացեք լվացքի փոշիով ու տաք ջրով, սրբեք չոր շորով ու փաթաթեք թերթով, որ չորանա:
 
Աղբյուրը`   Armenianportal.com
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: