Առողջապահություն

Հազ

Հազն օրգանիզմի բնական պաշտպանողական ռեակցիան է: Դրա հետևում կարող են թաքնված լինել տարբեր հիվանդություններ: Այդ է պատճառը, որ հազի դեմ համընդհանուր միջոց գոյություն չունի:
Ոմանց հազը տանջում է գիշերը, մյուսներին`   առավոտյան կամ մի կում սառը ըմպելիքից հետո: Հարկավոր է բուժել հազի պատճառ դարձած հիվանդությունը:
 
Մրսածության հազը հիմնականում լինում է չոր և երկարատև: Բնորոշ նշանը պառկած վիճակում հազի ուժեղացումն է: Բավական է կողքի թեքվել, և հազը կթեթևանա:
 
Անհրաժեշտ է կատարել կոկորդի ողողումներ, ինհալացիա և աշխատել չքնել մեջքի վրա: Նման դեպքում դեղերը պարտադիր չեն: Պետք է ընդունել վիտամին C, հակաբորբոքայիններ և թեյ:
 
Աղբյուրը`   Mediainform.am
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: