Առողջապահություն

Խուսափեք ձմերուկում առկա նիտրատներից

Նախկինում նիտրատներով ծանրաբեռնված բանջարեղենն ու մրգերը մեզ հասնում էին միայն գարնանը: Այժմ այդպես չէ. ժամանակակից շուկայում արտերկրից բերված սննդամթերքը բավականին շատ է:
Մեզ հասած ելակը, գազարը, կաղամբը, վարունգը և այլ մրգերի ու բանջարեղենի տեսակներ հավաքվում են, պահեստավորվում, տեղափոխվում և հետո միայն հայտնվում մեր սեղաններին: Այդ ամենից հետո սննդամթերքի ապրանքային տեսքը պահպանելը պայմանավորված է քիմիկատների օգտագործմամբ: 
 
Ձմերուկն արժանի է առանձնահատուկ ուշադրության: Կարող եք չկասկածել, որ հունիսի ձմերուկները լի են նիտրատներով: Եթե ձմերուկի մեջ շատ են թունաքիմիկատները, այն կունենա մանուշակագույն երանգ, իսկ կենտրոնից ձգվող մանրաթելերը`   դեղին:
 
Բնականաբար, մրգերն ու բանջարեղենը պետք է լավ լվանալ, իսկ կասկածելիներն անհրաժեշտ է մեկ ժամ պահել ջրի մեջ և անպայման հեռացնել կեղևը:
 
Աղբյուրը`   Mediainform.am
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: