Առողջապահություն

Դեղամիջոցների խառնուրդները վնասակար են

Շատ ծնողներ երեխաների ջերմությունն իջեցնելու նպատակով հաճախ օգտագործում են պարացետամոլն ու իբուպրոֆենը միաժամանակ: Այդպիսի դեղամիջոցների խառնուրդը կարող է երկարացնել հիվանդությունն ու վնաս հասցնել առողջությանը: Որոշ ծնողներ էլ սխալ չափաբաժին են տալիս երեխաներին, ինչը հանգեցնում է չափից մեծ դոզայի:
Ջերմություն ունենալը նշանակում է, որ օրգանիզմը պայքարում է հիվանդության դեմ: Որոշ բժիշկներ խորհուրդ են տալիս կոմբինացված թերապիա անցկացնել, որը նշանակում է իբուպրոֆենի և պարացետամոլի այլընտրանքային չափաբաժնի օգտագործում:
 
Գիտնականները պնդում են, որ այն ավելի շատ վնաս կարող է  հասցնել, քան օգուտ: Նրանք նշում են, որ բարձր ջերմությունը հիվանդություն չէ, այլ, ըստ էության, ֆիզիոլոգիական գործընթաց, որը շահավետ ազդեցություն է թողնում վարակի  դեմ պայքարում:
 
Աղբյուրը`   mediainform.am
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: