Առողջապահություն

Ճիշտ շնչառության կարևորության մասին

Փորձագետները պնդում են, որ պետք է հետևել շնչառությանը: Մասնագետներն իրենց անցկացրած փորձի արդյունքները ներկայացրել են Մինեսոտա նահանգում անցնող մի կոնֆերանսի ժամանակ:
Ըստ նրանց՝ ճիշտ շնչելը կօգնի խուսափել սրտի խնդիրներից: Այդ մասին փաստում են այն ձայները, որոնք լսելի են շնչելու ժամանակ: Դրանցից մի քանիսը վկայում են այն մասին, որ կան առողջական խնդիրներ:
 
Ժամանակակից սարքավորումները թույլ են տալիս 84 տոկոս ճշտությամբ հայտնաբերել այդ խնդիրը շնչառության միջոցով:
 
Շնչելու ընթացքում առաջացած ձայները պայմանավորված են ճնշմամբ: Արթուն ժամանակ շատ ավելի դժվար է որոշել շնչառական համակարգի վիճակը, քանի որ այն համաչափ չէ:
 
Փորձի ընթացքում բժիշկների հսկողության տակ գտնվել է 35 աղջիկ, որոնց սովորեցնում էին ճիշտ շնչել: Նրանք 5 անգամ շնչում ու արտաշնչում էին քթով, ապա բերանով: Բոլոր ձայները ձայնագրվում էին: 
 
Որպես ամփոփում գիտնականները եկան այն եզրակացության, որ սխալ շնչելը, հատկապես, եթե թուլանում է օդի հոսքը, բերում է օրգանիզմի աշխատանքի խափանմանը և իջեցնում արյան հոսքը դեպի ուղեղ:
 
Աղբյուրը`   Mediainform.am
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: