Առողջապահություն

Խորհուրդներ հիշողության բարելավման համար

Հիշողությունը պատասխանատու է տեղեկատվության պահպանման համար, իսկ տեղեկատվությունն անհրաժեշտ է յուրաքանչյուր պահի, հետևաբար պետք է ունենալ լավ հիշողություն, որպեսզի բոլոր պարագաներում հնարավոր լինի դրսևորվել առավել ինքնավստահ և համարձակ: Ստորև Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 5 խորհուրդ հիշողությունը բարելավելու համար:
Հետևեք սննդին
Օգտագործեք հիշողությունը բարելավող սնունդ, օրինակ`   ընկույզ, արևածաղիկ, ձու, հապալաս, սև հաղարճ, սալոր, բրոկոլի, սև շոկոլադ:
 
Հետևեք քնին 
Քունն անփոխարինելի նշանակություն ունի օրգանիզմի զարգացման, մասնավորապես՝ հիշողության կարգավորման համար: 
 
Սպորտով զբաղվեք
Հիշողության համար կարևոր է սպորտով զբաղվելը: Ֆիզիկական վարժությունների ժամանակ ավելի շատ թթվածին ու արյուն է մատակարարվում ուղեղին:
 
Մարզեք հիշողությունը
Հիշողությունը նման է մեր մկաններին: Այն լավ մարզելու դեպքում կարելի է լավ արդյունքների հասնել: Խաչբառեր լուծեք, խաղացեք այնպիսի խաղեր, որոնք պահանջում են որևէ բան հիշել:
 
Երկար ժամանակ մի´ անցկացրեք հեռուստացույցի առաջ
Հեռուստացույցը բթացնելու հատկություն ունի: Հեռուստացույց դիտելուց առաջ հիշեք, որ վնասում եք Ձեզ:
 
Աղբյուրը`   armenianportal.com
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: