Առողջապահություն

Սթրեսը հաղթահարելու մի քանի կանոն

Ստորև Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի քանի կանոն, որոնք կօգնեն հեշտությամբ հաղթահարել սթրեսային իրավիճակները:
Մի´ խնայեք ձեր ժպիտը
Բավական է շուրթերի անկյունները մի քիչ վեր բարձրանան, ուղեղին կհասնի ռեֆլեկտորային ազդակը`   կյանքը հիասքանչ է: Կատարեք ամենապարզ հակասթրեսային վարժությունը. փակեք աչքերն ու ժպտացեք 5-10 րոպե, կրկնեք կախարդական արտահայտությունը`   «Ամեն ինչ լավ է»: 
 
Լա´ց եղեք ու թեթևացեք
Արցունքները շատ հուսալի դեղամիջոց են սթրեսի դեմ: 
 
Ակա´նջ դրեք ձեր ներքին ձայնին
Անհաջողության շրջանը լավ առիթ է մտքիդ եկածն անելու համար: Գուցե ինչ-որ ժամանակ ցանկացել եք սիրած գործով զբաղվել, բայց ոչ մի կերպ ժամանակ չեք գտել: Ժամանակն է, որ ուղղեք այդ սխալը: 
 
«Ցասման նետեր» արձակեք
Հին եգիպտացիներն ափից դուրս եկած ժամանակ կոտրում էին ձեռքն ընկած կավե ամանները, իսկ հռոմեացիները գնում էին նետ ու աղեղ արձակելու: Այժմ հոգեբանները խորհուրդ են տալիս զայրույթից ձերբազատվել պատին ամրացված որևէ թիրախի վրա փոքրիկ նետեր նետելով:  
 
Մի´ ամաչեք արտահայտել սեփական կարծիքը
Հոգու խորքում տանջվելը վնասակար է առողջության համար: Եթե անգամ չեք կարողանում բարձրաձայն արտահայտվել, գրեք որևէ նոթատետրում: Ամերիկացի գիտնականները վստահ են, որ նման նոթատետր ունենալն արդյունավետ միջոց է սթրեսից ազատվելու համար: 
 
Թո´ղ Ձեր մտքում իշխեն դրական զգացումներ
Մտածեք այն բաների մասին, ինչ ունեք: Մի´ մտահոգվեք կորցրածի համար: Հիշեք, եթե որևէ տեղ որևէ բան պակասել է, ուրեմն մեկ այլ տեղ որևէ բան ավելացել է:
 
Գիտակցե´ք ձեր հնարավորությունների սահմանը
Մի´ ձգտեք կատարելության: Նյարդային սթրեսից ավելի շատ տառապում են մաքսիմալիստները:
 
Մի´ ապացուցեք ձեր ճշմարտացիությունը
Մի´ փորձեք շրջապատին ապացուցել ձեր իրավացիությունը, եթե նույնիսկ վստահ եք, որ ճշմարիտ եք:
 
Սովորե´ք իրապես գնահատել Ձեզ
Կարողացեք գնահատել ձեզ, ձեր ունեցածը. դա է կյանքի գլխավոր իմաստությունը:
 
«Լվացե´ք» սթրեսը ծորակի ջրով
Ոչ մի միջոց այդքան շուտ չի կարող «լվանալ» սթրեսը, որքան ջուրը: Տաք լոգանք ընդունեք կամ կանգնեք ցնցուղի տակ:
 
Աշխատեք կախվածության մեջ չլինել շրջապատից
Որքան շատ եք հաշվի առնում շրջապատի մարդկանց կարծիքը, այնքան խոցելի եք դառնում: Սովորեք գնահատել ձեր սեփական կարծիքն ու ինքնուրույն ելք գտնել ստեղծված իրավիճակից:
 
Աղբյուրը`   armenianportal.com
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: