Առողջապահություն

Ականջակալների հասցրած վնասները

Ամենացածր ձայնը, որն ընկալում է մարդու ականջը, 10-15 դեցիբելն է: Սովորական խոսակցությունը գնահատվում է 35 դեցիբել, շշուկը`   20: Բղավոցները (60 դեցիբել) կարող են անհարմարության զգացողություն առաջացնել, իսկ 90 դեցիբելից բարձր ձայնն արդեն վտանգավոր է:
90 դեցիբել է մետրոյի գնացքի ձայնի բարձրությունը: Իսկ ժամանակակից նվագարկիչի ձայնի բարձրությունը 105 դեցիբել է:
 
Հարկ է նշել, որ մետրոյի գնացքի ձայնը մենք լսում ենք օրական ընդամենը մի քանի րոպե, իսկ դեռահասը երաժշտություն է լսում գրեթե ամբողջ օրը, երբեմն նաև գիշերը և այն էլ առավելագույն բարձրությամբ: 
 
80 դեցիբել ուժգնության ձայնի կարճատև ազդեցությունից հետո ներքին ականջի բջիջներն արագորեն վերականգնվում են, իսկ աղմուկի բազմակի ազդեցության դեպքում բջիջներն սկսում են վնասվել:
 
Մշտական ազդեցության պարագայում դրանք դադարում են վերականգնվել: Ըստ համապատասխան վիճակագրության`   MP3 նվագարկիչով յուրաքանչյուր տասներորդ երաժշտություն լսողը`   անկախ տարիքից, լսողության խանգարում ունի:
 
Աղբյուրը`   Sobesednik.am
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: