Առողջապահություն

Սմարթֆոնների պատճառած վնասները

Գիտնականները պնդում են, որ սմարթֆոնները կարող են սթրեսի պատճառ դառնալ: Ժամանակի ընթացքում ավելի շատ մարդիկ են սկսում օգտվել սմարթֆոններից, որոնք ոչ միայն զանգում են, այլև կատարում են շատ այլ գործառույթներ:
Բրիտանացի գիտնականները պարզել են, որ սմարթֆոն օգտագործող մարդիկ ավելի հաճախ են զգում վիբրացիաներ: Նրանք այնքան սովոր են հաճախակի վիբրացիաներին, որ ժամանակ առ ժամանակ նրանց թվում է, թե սմարթֆոնը շարժվում է գրպանում: 
 
Արդյունքում սմարթֆոններ օգտագործողներն անընդհատ սթրեսի մեջ են, նրանք անընդհատ սպասում են նոր հաղորդագրության: Այդ ամենի հետևանքով նրանք վատ են աշխատում, վատ են սովորում, որովհետև ուշադրությունն զբաղված է սմարթֆոնով:
 
Բուստերի համալսարանի ներկայացուցիչ Րիչարդ Բոլդինգը կարծում է, որ դասի կամ աշխատանքի ժամանակ պետք է անջատվեն սմարթֆոնները, քանի որ հնարավոր չէ կենտրոնանալ՝ գտնվելով սթրեսի մեջ:
 
Աղբյուրը`   sila.pro
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: