Առողջապահություն

Սուրճի և շոկոլադի օգտակարության մասին

Կոպենհագենի գիտնականները կատարել են փորձ, որի մասնակիցներից ոմանք կերել են 100 գրամ մուգ շոկոլադ, մյուսները՝ կաթնային: 2 ժամ հետո նրանց բոլորին ուղարկել են սնվելու:
5 ժամ հետո կատարվել է մետաբոլիզմի մոնիթորինգ, որի շնորհիվ պարզվել է՝ մուգ շոկոլադով սնված մասնակիցները 17 տոկոսով քիչ կալորիաներ են օգտագործել, քան կաթնային շոկոլադ ուտողները:
 
Ինչ վերաբերում է սուրճին, ապա պետք է նշել՝ Բոստոնի գիտնականները փաստում են, որ սուրճը կարող է կանխարգելել մաշկի քաղցկեղի ամենատարածված տեսակի`   բազալիումի զարգացումը: Դա, սակայն, օրական 3 բաժակից ոչ պակաս օգտագործելու դեպքում:
 
Միայն սև թունդ սուրճն է պարունակում անհրաժեշտ քանակի հակաօքսիդանտներ, սակայն պետք չէ մոռանալ դրա հետ մեկտեղ սովորականից շատ ջուր օգտագործելու մասին: 
 
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: