Հանրագիտարան

Սիմոն Բոլիվարի տոն (Էկվադոր)

Ամեն տարի`   հուլիսի 24-ին, Էկվադորում նշում են Սիմոն Բոլիվարի տոնը: Գրեթե բոլորին հայտնի է Սիմոն Բոլիվարի անունը: Վերջինիս ղեկավարությամբ ապստամբները ջախջախեցին Նոր Գրենադայի (այժմյան Կոլումբիա և Վենեսուելա) իսպանական զորքը:
Բոլիվարը ձգտում էր միացնել հարավային Ամերիկան և ստեղծել Հարավամերիկյան Միացյալ Նահանգներ: Դրա համար անհրաժեշտ էր, որ նա դառնար միակ ղեկավարը, որը կպայքարեր իսպանացիների դեմ: Այդ պայքարը ծնեց շատ հերոսներ:
 
Նրանցից մեկը Խոսե դը Սան Մարտինն էր: Մինչ Բոլիվարը ռազմական գործողություններ էր վարում մայրցամաքի հյուսիսում, Սան Մարտինը պայքարում էր Արգենտինայի և Չիլիի անկախության համար: Նա Բոլիվարից պակաս հայտնի չէր:
 
Դաշնակիցները շատ հանգիստ կարող էին վերածվել թշնամիների, սակայն դա տեղի չունեցավ, ավելին՝ նրանք ստորագրեցին պայմանագիր, և Սան Մարտինն ընդմիշտ հեռացավ Ֆրանսիա, իսկ Բոլիվարը շարունակեց ազատության համար մղվող պայքարը:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: