Առողջապահություն

Ակնոցների խնամք

Ակնոցների ապակիներին բավականաչափ ուշադրություն չդարձնելու դեպքում դրանց վրա կարող են առաջանալ հետքեր, որոնք կվնասեն աչքերին ու կխանգարեն տեսողությանը: Աչքերի հոգնածությունը, քորը, կարմրությունը ակնոցների ոչ ճիշտ խնամքի հետևանք կարող են լինել: Ակնոցների ապակիները մաքուր պահելու համար հետևեք այս խորհուրդներին՝
1. Գնեք ապակիները մաքրելու համար նախատեսված անձեռոցիկներ
2. Երբ ակնոցից չեք օգտվում, այն պահեք պատյանի մեջ
3. Սեղանին դնելիս հետևեք, որ ակնոցի ապակիները չհպվեն սեղանի մակերեսին
4. Աշխատեք երկար ժամանակ չթողնել ակնոցներն արևի տակ կամ ջեռուցման սարքերի մոտ
5. Ակնոցի դեֆորմացվելուց խուսափելու համար աշխատեք չդնել այն գլխին
6. Ապակու վրա խազեր առաջանալու դեպքում ավելի լավ է հրաժարվել այդ ակնոցը կրելուց
 
Հեղինակ`   Ելենա Բրանդտ
Թարգմանությունը՝ «Մեդիաինֆորմ» լրատվական գործակալության
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: